Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Ուդո, ոչ միայն քո արած ասֆալտը կչափեն, այլև քո ունեցած գույքը. Գեղարքունիքի մարզպետ

Պարոն Ուդո, ոչ միայն քո արած ասֆալտը կչափեն, այլև քո ունեցած գույքը. Գեղարքունիքի մարզպետ
---
23:14, 12 июнь 2021
«Ոմանք ամեն ինչ արեցին, որ պատերազմի դաշտի արյունահեղությունը տեղափոխվի կառավարության շենք, Ազգային ժողով, Երևանի կենտրոն և հանրապետության այլ մասեր: Բայց այս իշխանությունը այնքան խելամիտ գտնվեց, որ երկրի ներսում չթողեց արյունահոսություն տեղի ունենա»,- Գավառում այսօր՝ հունիսի 12-ին, հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում:


«Մարդ կա՝ էս մարզին անվանում էր կույրաղիք, մարդ էլ կա՝ ամենաշատ գումարն ուղարկում է էստեղ»,- ասաց մարզպետը:


Գնել Սանոսյանն անդրադարձավ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանի (Ուդո)՝ Սելիմի ճանապարհի կառուցման վերաբերյալ խոսքին, և ասաց. «Սելիմի ճանապարհը 58 կմ է: Պարոն Ուդո, միայն անցյալ տարի էս մարզում 120 կմ ասֆալտապատ ճանապարհ է եղել: Այս կառավարության օրոք մարզում 320 կմ ճանապարհ է արվել: Էդ ի՞նչ մաթեմատիկա է, որ դուք 58 կմ արել եք, մենք էլ մի քանի տարի պիտի անենք, որ անցնենք»:


Մարզպետը նշեց, որ այսս ամբողջ աղմուկը Կութ գյուղի համար չէ. «Էդ գոռացողներից քանի՞սը Կութ գյուղի տեղը գիտի: Էս ամբողջ կռիվը ուրիշ բանի մասին է, որը կոչվում է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենք»: Սա է, վերջակետ: Ոմանք սեպտեմբերից չեն քնում, բայց ոչ թե պատերազմի պատճառով, այլ օրենքի կիրառումից: Պարոն Ուդո, ոչ միայն քո արած ասֆալտը կչափեն, այլև քո ունեցած գույքը»: