Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 773 մարդ

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 773 մարդ
---
20:20, 23 июнь 2021
Վրաստանում հունիսի 23-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 773 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 360 հազար 828 է:


Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 575 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 346 հազար 792 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 5211: