Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ՝ հեռուստաաշտարակի մոտակայքում. հայտարարվել է բարդության «1-Բիս» կանչ

Հրդեհ՝ հեռուստաաշտարակի մոտակայքում. հայտարարվել է բարդության «1-Բիս» կանչ
---
22:12, 23 июнь 2021
Հունիսի 23-ին, ժամը 19։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական տարածքում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 5 հա բուսածածկ տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։58-ին, մարվել՝ 21։37-ին։