Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրակի մարզպետն այցելել է «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց», ծանոթացել աղիքային վարակով հոսպիտալացվածների առողջական վիճակին

Շիրակի մարզպետն այցելել է «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց», ծանոթացել աղիքային վարակով հոսպիտալացվածների առողջական վիճակին
---
22:03, 25 июнь 2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը քիչ առաջ եղել է «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում»` աղիքային վարակով այստեղ տեղափոխվածների առողջական վիճակին ծանոթանալու նպատակով։

Մարզպետին զեկուցվել է, որ արվում է հնարավորը՝ հոսպիտալացվածների վիճակի թեթևացման, նրանց շուտափույթ ապաքինման համար։ Հիվանդները գտնվում են բժիշկների հսկողության տակ, արվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները։

Այս պահին «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» բուժում է ստանում 23 հիվանդ (16 երեխա և 7 մեծահասակ): Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ տուժածները Տավուշի մարզի Այրում համայնքի բնակիչներ են` 29-ը Այրումի դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ, 14-ը՝ մեծահասակ:

Խումբը մեկնել էր Շիրակի մարզ՝ էքսկուրսիայի: Մասնակիցները Շիրակի մարզի «Ջարդի ձոր» կոչվող տարածքում կերել էին տնային պայմաններում առավոտյան պատրաստված քաբաբ, որը պահվել էր ոչ սառնարանային պայմաններում: