Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտահերթ ընտրություններում խաթարվել է հավասարության և օրինականության սկզբունքը. «Պատիվ ունեմ» դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

Արտահերթ ընտրություններում խաթարվել է հավասարության և օրինականության սկզբունքը. «Պատիվ ունեմ» դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները
---
14:33, 27 июнь 2021
Մայիսի 10-ից սկսած արտահերթ ընտրություններում խաթարվել է հավասարության և օրինականության սկզբունքը, քանի որ, թեև վարչապետի կողմից ներկայացվել էր վարչապետի պաշտոնից հրաժարական, սակայն վերջինս շարունակում էր կատարել վարչապետին վերապահված լիազորություններ: Այս մասին նշված է «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից ԿԸՀ ներկայացված՝ ընտրությունների արդյունքներն անվավեր համարելու մասին դիմումում, որը նիստի ընթացքում հրապարակեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:


Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԿԸՀ –ն երեք դիմում է ստացել՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչրելու մասին, ևս մեկ դիմում ԿԸՀ-ն ստացել է սահմանված ժամկետների ավարտից հետո, ուստի՝ չորրորդ դիմումը քննության առարկա կդարձվի այլ կարգավորումներով:


«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը պահանջում են անվավեր ճանաչել 2021թ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:


Մուկուչյանը հայտնց, որ դիմումում մատնանշված երկրորդ հիմքը վերաբերում է քվեարկության օրը կիրառված վարչական ռեսուրսներին, երրորդ հիմքը՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության և բռնության կոչերին: Բացի դա՝ ներկայացված դիմումով արձանագրվել էր, որ ընտրական գործընթացի ընթացքում հազարավոր անձինք, որոնք ստիպվցած տեղափոխվել էին մշտական բնակության վայրից կամ ունեին ՀՀ անձնագիր, հնարավորություն չեն ունեցել մասնակցելու քվեարկությանը, որովհետև, ըստ դիմումատուի, Ոստիկանության վիզաների և անձնագրային վարչության կողմից որդեգրվել էր տարբերակված մոտեցում:
Դիմումատուն ընդգծել է նաև ընտրությունների հավասարության տարրի խախտման հարցը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ քարոզչության ընթացքում եթերաժամերի տրամադրումն անհիմն պատճառներով մերժվել է, մասնավորապես, Հանրային ՀԸ-ի կողմից մերժվել էր «Պատիվ ունեմ» դաշինքի տրամադրած հոլովակի հեռարձակումը: Բացի այդ՝ դիմումատուն ընդգծել է, որ մի շարք ընտրատեղամասերում տրամադրվել է նախօրոք պատրաստված քվեաթերթիկների փաթեթներ, որի ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ բացակայել է այս կամ այն քվեաթերթիկը: Դիմումատուն ընգդծել է, որ մի շարք խախտումներ են տեղի ունեցել, հաշվարկի ժամանակ հոսանքազրկումներ են եղել, որն արդեն իսկ կասկածի տակ է դնում ընտրական տեղամասերում քվեարկությունը, այդ թվում՝ մի շարք ապօրինությունների և ընտրական կեղծիքների կազմակերպման տեսանկյունից, կասկաշծելի է նաև ընտրատեղամասերի արձանագրությունները և ԿԸՀ կողմից հրապարակված արդյունքների անճշտությունները: