Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածի չեզոք գոտում hրդեհ է բռնկվել

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածի չեզոք գոտում hրդեհ է բռնկվել
---
21:56, 28 июнь 2021
Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 28-ին, ժամը 17։55-ին ահազանգ է ստացել, որ Ազատամուտ գյուղում այրվում է խոտածածկույթ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի և Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարական խմբերից մեկական մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում և Սևքար գյուղի արոտավայրերում: