Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին
---
11:00, 03 июль 2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ շնորհավորելով Անկախության օրվա առթիվ. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխտակազմից:

«Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված բարեկամությունն ու փոխադարձ հարգանքն այսուհետ ևս ամուր հիմք կհանդիսանան տարբեր ոլորտներում հայ-բելառուսական միջպետական համագործակցության արդյունավետության բարձրացման համար»,- մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: