Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ չկա. ՄՊՀ

Շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ չկա. ՄՊՀ
Տնտեսություն
22:48, 07 июль 2021

Շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ առկա չէ։ Տեղեկությունը հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը` ամփոփելով ուսումնասիրության նախնական տվյալները։ 


Նշենք, որ մամուլում և սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, որ պահածոներ պատրաստելու այս շրջանում շաքարավազի շուկայում արհեստական դեֆիցիտ են ստեղծում և գները բարձրացնում։ 

«Ինչ վերաբերում է շաքարավազի գնին, ապա հայտնում ենք, որ խոշոր առևտրային ցանցերում իրականացված դիտանցումների արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարվա մայիսից նկատվում է շաքարավազի գների նվազման միտում: Մասնավորապես, հուլիսին կգ-ով վաճառվող շաքարավազի 1 կգ-ի գինը շուրջ 20 դրամով նվազել է և այժմ կազմում է շուրջ 370 դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։ Ի դեպ, շաքարավազը վաճառվում է ինչպես կգ-ով, այնպես էլ փաթեթավորված, և դրանց գները տարբերվում են:  

Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն օրերս հրապարակել էր տվյալներ, որ 2020 թվականի հունիսից մինչև 2021 թվականի հունիս ընկած ժամանակահատվածում շաքարավազի գինը 255 դրամից հասել է 385-ի, ապա նվազել մինչև 370: