Էրդողանը Մասկի հետ հանդիպմանն առաջարկել է Tesla-ի նոր՝ յոթերորդ գործարան ստեղծել Թուրքիայում

Տնտեսություն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին հանդիպել է Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի հետ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահին առընթեր հանրային հարցերով գրասենյակը X սոցիալական ցանցում (նախկին՝ Twitter):
Հանդիպմանը Էրդողանը Մասկի հետ կիսվել է Թուրքիայի տեխնոլոգիական առաջընթացի մասին տեղեկություններով և առաջարկել է
դիտարկել երկրի տարածքում Tesla-ի նոր՝ յոթերորդ գործարանի ստեղծման հնարավորությունը։
Հետաքրքրություն է դրսևորվել նաև Թուրքիայի և SpaceX-ի միջև տիեզերական արդյունաբերության շրջանակներում համագործակցության
նկատմամբ։ Էրդողանը Մասկին հրավիրել է նաև մասնակցելու Իզմիրում կայանալիք Teknofest փառատոնին։
Tesla-ն այս պահին ունի վեց գործարան, որոնցից չորսը գտնվում են ԱՄՆ-ում, մեկը՝ Չինաստանում և մեկը՝ Գերմանիայում։