Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի է, թե Եվրամիության շուրջ 3 միլիարդ դոլարի հասնող աջակցությունը մեր երկրին որ ուղղությունների համար է նախատեսված. Բաբաջանյան

Հայտնի է, թե Եվրամիության շուրջ 3 միլիարդ դոլարի հասնող աջակցությունը մեր երկրին որ ուղղությունների համար է նախատեսված. Բաբաջանյան
Տնտեսություն
12:32, 10 июль 2021
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրել է. 

«Հայտնի է, թե Եվրամիության շուրջ 3 միլիարդ դոլարի հասնող աջակցությունը մեր երկրին որ ուղղությունների համար է նախատեսված․

Եվ այսպես․

$712մլն. - հյուսիս-հարավի մայրուղու անավարտ նախագծի աշխատանքները ավարտելու համար։
$593 մլն. - 30.000 փոքր ու միջին ձեռնարկություններին ուղղակի աջակցության համար (շեշտը դնելով գյուղական և առավելապես այն ձեռնարկություններին, որոնց սեփականատերերը կանայք են):

$356 մլն. - IT ստարտափներին և էլեկտրոնային կառավարման (e-government) անցմանը։

$142 մլն - Երևանն առավել «խելացի քաղաք» (smart city) դարձնելու համար։

Եվ վերջապես ամենակարևորը՝

$95 մլն․ - Հայաստանի հարավի՝ Սյունիքի դիմադրողունակության բարձրացման համար աջակցություն Հայաստանի հարավային շրջանի բնակավայրերի բնակիչներին տարբեր ծրագրերով»։