Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պղնձի եւ մոլիբդենի խտանյութերի վրա առաջարկում ենք լրացուցիչ արտահանման տուրք սահմանել․ բյուջեն 30 միլիարդ դրամի եկամուտ կստանա․ Վահան Քերոբյան. Տեսանյութ

Պղնձի եւ մոլիբդենի խտանյութերի վրա առաջարկում ենք լրացուցիչ արտահանման տուրք սահմանել․ բյուջեն  30 միլիարդ դրամի եկամուտ կստանա․ Վահան Քերոբյան. Տեսանյութ
Տնտեսություն
14:42, 12 июль 2021
«Պետտուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին այսօրվա Կառավարության որոշմամբ մենք առաջարկում ենք պղնձի խտանյութի, նաեւ մոլիբդենի խտանյութի եւ հարակից ապրանքների վրա լրացուցիչ արտահանման տուրք սահմանել միչեւ տարվա վերջ՝ հաշվի առնելով այն, որ առաջինը այս մետաղների միջազգային շուկաների գները կտրուկ աճել են եւ ռոյալթիների այսօրվա համակարգը հնարավորություն չի տալիս ավելի արդար բաշխել այդ աճը եւ ավելի բալանսավորված ՀՀ քաղաքացիների, կոնկրետ հանքերը արդյունահանողներ միջեւ, իհարկե այստեղ ոչ քիչ դեր ունի այն, որ այսօր Հայաստանի Հանրապետության առջեւ ամրտահրավերները այնպիսի են, որ մենք պետք անպայման օգտագործենք այսպիսի հնարավորությունը», - այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Նա նշեց, որ լրացուցիչ տուրք սահմանելու արդյունքում՝ մոտավորապես 15% արտահանման լրացուցիչ տուրք կսահմանի եւ բյուջեն մինչեւ տարվա վերջ կստանա լրացուցիչ 30 միլիարդ դրամի եկամուտ։

«Հաշվի առնելով, որ տարվա սկզբից հանքաարդյունաբերողները վայելում են շատ բարձր գները միջազգային շուկաներում՝ մենք հարկ համարեցինք անհապաղ այսպիսի որոշում ընդունել, որպեսզի գոնե տարվա կտրվածքով բալանսավորված պատկեր ունենանք հանքաարդյունաբերողներ եւ բյուջեի միջեւ, բայց նաեւ պետք խորքային ուսումնասիրություն անենք ոչ միայն մետաղական, այլ նաեւ ոչ մետաղական հանքեր մեջ, որովհետև այստեղ մեծ պոտենցիալ կա, թե՛ ոլորոտը թափանցիկացնելու, թե՛ Հայաստանի ընդերքից ՀՀ քաղաքացիների շահը ավելի լավ ապահովելու համար», - հավելեց Քերոբյանը։

Տեսանյութն՝ այստեղ