Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրիի մաքսակետին կից կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա

Մեղրիի մաքսակետին կից  կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա
Տնտեսություն
11:37, 24 февраль 2021
Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա, տեղեկացնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Թիրախային համայնքներից և «ՊՏԱԾ-Հ» ծրագրի շրջանակներում ստեղծված Տարածաշրջանային խորհրդատվական խորհուրդների կողմից ներկայացվող ծրագրային առաջարկների հիման վրա և «ՊՏԱԾ-Հ» ծրագրի ու Մեղրիի համայնքապետարանի սերտ համագործակցության շրջանակներում Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա։

Ծրագրի ողջ բյուջեն կազմում է 94.869.467 ՀՀ դրամ, որից «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր–Հայաստան» ծրագրի ներդրումը կազմում է 43.474.200 ՀՀ դրամ։ 

Գյուղատնտեսական շուկայի համար իրականացվել են 1155 ք․մ․ տարածքի վերանորոգման, բարեկարգման, հենապատի և սանհանգույցի կառուցման աշխատանքներ։ Տեղադրվել են  8 տաղավար և ճանապարհային նշաններ։

Ավտոկայանատեղիի համար իրականացվել են 3084 ք․մ․ տարածքի վերանորգման, բարեկարգման, հենապատի և սանհանգույցի կառուցման աշխատանքներ։