Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զվարագետի վտակի խնդիրը նոր չի․ խորհրդային տարիներից սկսած այդ վեճը կա Օրդուբադի ու մերոնց միջև․ Գրիգոր Հարությունյան

Զվարագետի վտակի խնդիրը նոր չի․ խորհրդային տարիներից սկսած այդ վեճը կա Օրդուբադի ու մերոնց միջև․ Գրիգոր Հարությունյան
Տնտեսություն / Տարածաշրջան
19:27, 13 июль 2021
Այսօր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ ադրբեջանցիները փոխել են Զվարագետ վտակի հունը, որը չի միանում Մեղրի գետին, այդ պատճառով ջրի հասանելիության լրջագույն խնդիրներ են առաջանում։ Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է Մեղրիի բնակիչ, ՀԺԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանի հետ։
 
 Նա նշեց, որ Մեղրի գետում բավականին ջուր կա, ոչ մի խնդիր չկա։

 «Ափսոս էլ է նայում եմ սա   գնում է Արաքս։ Զվարագետի վտակ, որ ասում են դա դեռևս Խորհրդային միության տարիներին, մի  հարթադաշտ էր, այնտեղ թուրքերը առու էին կառուցել և ջրի մի մասն անցկացնում էին դեպի Օրդուբադի շրջան։ Անգամ մեր սովխոզի դիրեկտորներից գնացել պայթեցրել էին այդ առուն։ Խոսքը կարող է դրա մասին լինել, որն իրենից մի բան չի ներկայացնում։ Իսկ Մեղրիում այսօր ջրի խնդիր գոյություն չունի, ուրիշ բանի հետ էր կապված խնդիրը՝ ինքնահոս ջրի, ՋՕԸ-ն էլ մեղք չունի, այդ խողովակաշարը ճնշմանը չի դիմանում պայթում է, երևի նախագծման խնդիր է եղել»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։
 
 Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի հայտարարությանը, Գրիգոր Հարությունյանն ասաց, որ ինքը գիտի, թե Թաթոյանի ինտոնացիան ու մտքերը ինչ նպատակ են հետապնդում։

 Գրիգոր Հարությունյանը նշեց, որ այդ խնդիրը նոր չի, և Խորհրդային տարիներից սկսած այդ վեճը կա Օրդուբադի ու մերոնց միջև։

 Հարցին, թե Թաթոյանն ինչու է դա ներկայացնում որպես նոր եղելություն, Գրիգոր Հարությունյանն ասաց. «Ինքն ամեն ինչ ներկայացնում է, որպեսզի վարկաբեկի այս իշխանություններին»։