Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կասեցվել է հացի և գազավորված ըմպելիքի արտադրությունների գործունեությունը

Կասեցվել է հացի և գազավորված ըմպելիքի արտադրությունների գործունեությունը
Տնտեսություն
16:55, 24 февраль 2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատերեր Մնացական Այվազյանին պատկանող հացի (Շիրակի մարզ, ք. Արթիկ) և Հայրապետ Զաքարյանին պատկանող գազավորված ըմպելիքի (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին) արտադրամասերում,  այս մասին տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

«Պարզվել է, որ այս արտադրամասերում խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտրահիգիենիկ պահանջները, իսկ հացի արտադրամասում նաև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը տարածքներ կանխելու համար, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության:

Նշված արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: