Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության մասին որոշում է ստորագրել

Փաշինյանը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության  մասին որոշում է ստորագրել
Տնտեսություն
20:29, 21 июль 2021
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման հայկական կողմի աշխատանքային խումբ ստեղծելու, խմբի կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Տիեզերական գործունեության ոլորտի զարգացման նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման հայկական կողմի աշխատանքային խումբ:

2. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև
տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման
հայկական կողմի աշխատանքային խմբում ներգրավված պետական մարմինների
և կազմակերպությունների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման հայկական կողմի աշխատանքային խմբի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման հայկական կողմի աշխատանքային խմբի ղեկավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

4. Աշխատանքային խմբին՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և մշակել տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության զարգացման առաջնահերթ ուղղությունները և ռուսական կողմին ներկայացնել դրանց իրագործման վերաբերյալ առաջարկությունը՝ հետագա համագործակցության կազմակերպման նպատակով: