Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուծում է ստանում քաղաքի առջև ծառացած ևս մեկ կենսական նշանակության հիմնախնդիր. Էջմիածնի քաղաքապետարան

Լուծում է ստանում քաղաքի առջև ծառացած ևս մեկ կենսական նշանակության հիմնախնդիր. Էջմիածնի քաղաքապետարան
Տնտեսություն
22:37, 21 июль 2021
Լուծում է ստանում քաղաքի առջեւ ծառացած եւս մեկ կենսական նշանակության հիմնախնդիր. տեղեկացնում են Էջմիածնի քաղաքապետարանից:

Քաղաքապետարանի միջոցներով Չարենց 2-րդ թաղամասում մեկնարկել են խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքները: Թաղամասի կառուցումից ի վեր բնակիչները խմելու ջուրը ստիպված էին լինում դույլերով բերել հարակից փողոցներից: Շատ շուտով այս խնդիրը եւս կմնա անցյալում: Աշխատանքների մեկնարկին հետեւել են քաղաքապետի տեղակալ Մհեր Մկրտչյանը եւ համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինության տնօրեն Մուրադ Խաչատրյանը: