Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է չխորշենք ներգրավել ոչ հայ մասնագետների, կհեշտացվի բարձրակարգ մասնագետների մուտքը Հայաստան․ Վահան Քերոբյան

Պետք է չխորշենք ներգրավել ոչ հայ մասնագետների, կհեշտացվի բարձրակարգ մասնագետների մուտքը Հայաստան․ Վահան Քերոբյան
Տնտեսություն
13:06, 22 июль 2021
«Հենց նոր կառավարության նիստի ժամանակ խոսք գնաց շինարարական ընկերությունների մասին։ Ես ամեն շաբաթ հանդիպում եմ կառուցապատող ընկերությունների հետ և մենք շատ ենք քննարկում, որ կառուցապատման և շինարարության ոլորտը պետք է մոդեռնիզացվի՝ թվայնացվի, արտադրողականությունը բարձրանա, որպեսզի այդ ընկերությունները կարողանան ավելի արդյունավետ և որակյալ շինություններ կառուցեն։ Եվ այս առումով պետք է ներգրավել միջազգային խելք՝ ազգությամբ հայ, կամ այլազգի»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ 

Նա ընդգծեց, որ պետք է չխորշենք ներգրավել ոչ հայ մասնագետների և բարձրակարգ մասնագետների մուտքը Հայաստան էապես կհեշտացվի կառավարության կողմից նոր նախագծի ընդունմամբ։