Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը Իրանում ծանոթացել է դեղագործական ձեռնարկությունների արտադրությանը

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը Իրանում ծանոթացել է դեղագործական ձեռնարկությունների արտադրությանը
Տնտեսություն
15:14, 31 июль 2021
ԻԻՀ սոցիալական ապահովության ներդրումների ընկերության հրավերով հուլիսի 27-ից 29-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գլխավորած պատվիրակությունը. տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը ծանոթացավ դեղագործական մի շարք ձեռնարկությունների արտադրությանը: Այնուհետև կողմերի միջև տեղի ունեցան քննարկումներ Հայաստանում դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու շուրջ, որի արդյունքում ստորագրվեց համապատասխան արձանագրություն: