Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդենիկ գյուղում ընթանում են փողոցների երթեւեկելի մասերի սալարկման աշխատանքներ

Վարդենիկ գյուղում ընթանում են փողոցների երթեւեկելի մասերի սալարկման աշխատանքներ
Տնտեսություն
20:45, 31 октябрь 2023
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2021 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այժմ ընթանում են չորս փողոցների երթեւեկելի մասերի  սալարկման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիկի փողոցների սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 90 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է տուֆ քարով սալարկել  Վարդենիկ գյուղի 3,4,5,6-րդ փողոցները՝ 12 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերի սկզբից, եւ նույն տարվա հոկտեմբերի 31-ի դրությամբ իրականացվել շուրջ 40 տոկոսով։ Աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել այս տարվա ընթացքում։

«Վարդենիկի չորս փողոցների սալարկման աշխատանքներն ընդգրկված էր 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերում, որը տեղափոխվեց 2022 թվական։ Սակայն շինարարը նախորդ տարում եւս չկարողացավ պահպանել կառույցը շահագործման հանձնելու որակն ու ժամկետները, ուստի համայնքապետարանը գնաց շինարարական պայմանագիրը լուծելու եւ նոր մրցույթ հայտարարելու ճանապարհով։ Այս տարի հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Լեգենդ Քոնթրաքշն» ՍՊԸ-ն, որն էլ այժմ  իրականացնում է շինարարական աշխատանքները։ Հուսանք, որ ծրագիրն, ի վերջո, բարեհաջող կերպով կավարտվի»,-նշեցին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։