Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուբվենցիոն ծրագրով Սպանդարյանում կառուցվում է ոռոգման համակարգ

Սուբվենցիոն ծրագրով Սպանդարյանում կառուցվում է ոռոգման համակարգ
Տնտեսություն
15:15, 07 август 2021
Համայնքների տնտեսական և սոցիալական  ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի ոռոգման ներքին ցանցի համակարգի կառուցման աշխատանքները։ Ծրագրի նախնական արժեքը 25 մլն 378 հազար դրամ է, որից 16 մլն 495 հազարը պետությունն է հատկացնելու։

Մինչ այժմ համայնքում ոռոգումն իրականացվել է բնական առուներով, ոռոգման սեզոնին ջրային կորուստները հասել են 50 տոկոսի։ «Ոռոգման նոր համակարգի գործարկումը կնպաստի համայնքում գյուղատնտեսական աշխատանքների բարելավմանը, մոտ 5 հա ավել ցանքատարածքներ կդառնան ոռոգելի»,- «Արմենպրես»-ին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանը։

Արդեն իրականացվել են խրամուղու փորման աշխատանքները, ընթացքի մեջ է կիսախողովակների տեղադրումը։ 1022 մ հողային առուները կփոխարինվեն մետաղական կիսախողովակներով: