Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ առողջապահության նախկին նախարար Զուրաբովը դատի է տալիս Զանգեզուրի կոմբինատին. Հակոբ Բադալյան

ՌԴ առողջապահության նախկին նախարար Զուրաբովը դատի է տալիս Զանգեզուրի կոմբինատին. Հակոբ Բադալյան
Տնտեսություն
21:32, 25 август 2021
Քաղաքագետ, լրագրող Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Իսկ այդ ընթացքում, ՌԴ առողջապահության նախկին նախարար, 2020 թվականից Զանգեզուրի կոմբինատի 12,5 տոկոս սեփականատեր Զուրաբովը դատի է տալիս Զանգեզուրի կոմբինատին եւ պահանջում այն բաժնետոմսերը, որ տնօրինում է կոմբինատը՝ 75 տոկոս: Զուրաբովը նաեւ հայց է ներկայացրել կոմբինատի այլ 12,5 տոկոսի բաժետեր ընկերության դեմ, որտեղ է Հայաստան դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը:
Իսկ Զուրաբովի հայցը պաշտպանում է փաստաբանական ընկերություն, որի ներկայացուցիչներից էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը, որը այժմ պաշտպանելու է Զուրաբովի հայցը:

Սրանք հետաքրքիր զարգացումներ են մի շարք առումներով: Ի դեպ, այստեղ հարկ է նկատել 2021 թվականի մարտին կառավարությունում հանդիպումը, մեդիայում քիչ նկատված հանդիպումը՝ վարչապետ Փաշինյանն ընդունել էր Զուրաբովին:

Դեռ այն ժամանակ հոդված գրեցի, մատնանշելով Զուրաբովի Զանգեզուրի փայատեր լինելու հանգամանքը, թեև հանդիպման պաշտոնական հաղորդագրությունում կոմբինատի մասին չկար խոսք»: