Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դպրոցաշինության գործընթացը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է. Վաչե Տերտերյան

Դպրոցաշինության գործընթացը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է. Վաչե Տերտերյան
Տնտեսություն
17:30, 10 февраль 2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։
 
«ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը տեղեկացրել է, որ այցի նպատակն է քննարկել ջրամբարաշինության և ոռոգման համակարգերի, դպրոցաշինության, կոշտ կենցաղային թափոնների կառավարման և Սևանա լճի ջրի որակի բարելավմանն ուղղված ծրագրերին վերաբերող հարցեր:
 
Խոսելով ջրամբարաշինության ծրագրերի և հատկապես Կապսի ջրամբարի ծրագրի մասին՝ Տերտերյանը կարևորել է ԱԶԲ-ի ակտիվ և արդյունավետ համագործակցության հնարավորությունը ծրագրի մեջ ներգրավված միջազգային մյուս գործընկեր կառույցների հետ: