Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետական աջակցություն կտրամադրվի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին աշխատանքի ընդունող գործատուներին

Պետական աջակցություն կտրամադրվի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին աշխատանքի ընդունող գործատուներին
Տնտեսություն
15:41, 28 август 2021
Պետական աջակցություն կտրամադրվի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող զինծառայողներին: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության լրատվական ծառայության պատրաստած տեսանյութում:

Միջոցառման շրջանակներում գործատուն կստանա՝
 
1) աջակցություն` այդ անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով.
 
2) աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում` միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով: