Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ շուրջ 21 հազար քաղաքացիներ հայտարարագրել են, որ իրենք վարձով բնակարան են տալիս. 2023-ին բյուջեի աճը կազմել է 92 տոկոս. վարչապետ

ՀՀ շուրջ 21 հազար քաղաքացիներ հայտարարագրել են, որ իրենք վարձով բնակարան են տալիս. 2023-ին բյուջեի աճը կազմել է 92 տոկոս. վարչապետ
Տնտեսություն
10:37, 23 февраль 2024
«2023թ.-ին մեզ հաջողվել է արձանագրել 8.7 տոկոս տնտեսական աճ, և մենք ավելի քան կատարել ենք միջինում տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու խնդիրը, ինչը բոլոր ոլորտների վրա, առանց բացառության, ունենում է կոնկրետ ազդեցություն»,- այսօր Կառավարության նիստում Կառավարության 2023թ. ծրագրի կատարման զեկույցի քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով բյուջետային ցուցանիշներին՝ վարչապետն ընդգծեց, որ 2023թ.-ին ապահովվել է 2 տրլն 222 մլրդ բյուջետային եկամուտ, ինչը 2017 թվականի համեմատ ավելի է 1 տրլն 64 մլրդ դրամով. «Բյուջեի աճը կազմել է շուրջ 92 տոկոս, և դա ոչ թե մենք ենք ավելացրել, այլ հարկ վճարողներն են ավելացրել»:

Փաշինյանը կրկին շնորհակալություն հայտնեց բոլոր օրինապահ հարկ վճարողներին:

Նա հավելեց, սակայն, որ ձեռք բերածով չպետք է բավարարվել, որովհետև երկրում դեռ կա ստվերային տնտեսություն: Այս համատեքստում վարչապետը նշեց. «Հայաստանի շուրջ 21 հազար քաղաքացիներ հայտարարագրել են, որ իրենք վարձով բնակարան են տալիս»: