Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գործարքի շնորհիվ Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետ

Գործարքի շնորհիվ Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետ
Տնտեսություն
14:41, 23 февраль 2024
Օրերս «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և BOGG PLC-ն («ԲիՕՋիՋի» բաց բաժնետիրական  ընկերություն) համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում Ամերիաբանկի ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ: 
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է, ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայում և սերտորեն ինտեգրված է արևմտյան ֆինանսական համակարգին։ 

Վրացագետ Ջոնի Մելիքյանն անդրադարձել է վերոհիշյալ գործարքին և հայկական կողմի համար դրանից ակնկալվող օգուտներին։  
«Տվյալ գործարքի շնորհիվ Ամերիաբանկը, որը Հայաստանում նմանօրինակ կառույցների շարքում լավագույններից մեկն է իր ուրույն ձեռագրով, ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին, ինչը կբերի հավելյալ ներդրումներ։ Այն փորձը, որ ունի BOGG միջազգային ֆինանսական խումբը նաև վարկավորման, նոր էլեմենտների, հաճախորդներին սպասարկելու եղանակների առումով, ավելի մատչելի կդարձնի ֆինանսական գործառնությունները թե՛ տնտեսվարողների, թե՛ բնակիչների համար»,- ասել է նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։