Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռոսսելխոզնադզոր»-ը խախտումներ է հայտնաբերել Հայաստանից կարմիր խավիարի ներմուծման հարցում

«Ռոսսելխոզնադզոր»-ը խախտումներ է հայտնաբերել Հայաստանից կարմիր խավիարի ներմուծման հարցում
Տնտեսություն
18:23, 01 март 2024
«Ռոսսելխոզնադզոր» դաշնային գործակալությունը լաբորատոր ստուգումների ընթացքում խախտումներ է հայտնաբերել Հայաստանից կարմիր խավիարի և Բելառուսից մսամթերքի ներմուծման հարցում։

Ինչպես հաղորդում է ծառայությունը, Max Fish հայկական ընկերության կարմիր խավիարի մեջ աղիքային ցուպիկներ (coliform bacteria) են հայտնաբերվել։ Դրա կապակցությամբ «Ռոսսելխոզնադզոր»-ը որոշել է ժամանակավոր սահմանափակումներ կիրառել այդ ձեռնարկության արտադրանքի նկատմամբ։

Բացի այդ, բելառուսական «Բելֆուդ փրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից արտադրված մսի պահածոներում հայտնաբերվել են հակաբակտերիալ դեղամիջոցներ՝ կետոպրոֆեն, մելոքսիկամ և ֆլունիքսին: Ըստ կանոնակարգի՝ նման դեղամիջոցների առկայությունը պահածոների մեջ չի թույլատրվում։ «Ռոսսելխոզնադզոր»-ը որոշել է ուժեղացված լաբորատոր հսկողության ենթարկել այդ ձեռնարկության արտադրանքը։

Աղբյուրը` «Ազատություն» ռադիոկայանի