Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը

Կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը
Տնտեսություն
13:06, 30 апрель 2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները «Հար-Մա Եղբայրներ» ՍՊԸ պահածոների արտադրամասում (Արարատի մարզ, գ. Գեղանիստ) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել արտադրվող տոմատի մածուկից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության։

Պարզվել է, որ «Տոմատի մածուկ» արտադրատեսակը B. subtilis խմբի սպոր առաջացնող մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմներ և Մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C. Botulinum-ի և (կամ) C. Perfringens-ի) ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային Միության պահանջներին և համարվում է վտանգավոր սննդամթերք: