Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Սևանա լճից դուրս են բերել 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց․ ՇՄՆ

Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Սևանա լճից դուրս են բերել 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց․ ՇՄՆ
Տնտեսություն
12:27, 01 май 2024

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում վերջին օրերին Լճափ և Բերդկունք բնակավայրերին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց:

 
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել լիճ:
 
Նախարարության տարածած հաղորդագրությունում նշված է, որ իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: