Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը
Տնտեսություն
20:06, 10 май 2024
Երեկ՝ մայիսի 9-ին, Շվեդիայի Մալմյո քաղաքում կայացած «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցել էր եզրափակիչ փուլ։ Այն տեղի կունենա վաղը՝ մայիսի 11-ին։

Հայաստանը եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո: Այս մասին հայտնի է դարձել մրցույթի երկրորդ կիսաեզրափակչից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին հաջորդող վիճակահանության ժամանակ: