Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են քաղավիացիայի ոլորտում համագործակցության ընդլայնման համաձայնագիր

Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են քաղավիացիայի ոլորտում համագործակցության ընդլայնման համաձայնագիր
Տնտեսություն
11:22, 15 май 2024
Մայիսի 14-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Վիլյամ Բոգիսի, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության Եվրոպայի, ԱՊՀ-ի և Թուրքիայի հետ կապված միջազգային համագործակցության պատասխանատու Ժերոմ Լըզուղի միջև։ Այս մասին հայտնել են Քաղավիացիայի կոմիտեից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու բարեկամ երկրների միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում հետագա համագործակցության ամրապանդման և ընդլայնման հետ կապված հարցեր։

Հանդիպման ընթացքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Ֆրանսիայի Հանրապետության էկոլոգիական անցումների և տարածքային համաչափ զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության միջև ավիացիայի ոլորտում տեխնիկական համաձայնագիրը»։

Համաձայնագրի ստորագրումը նպատակաուղղված է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանը՝ համապատասխան մասնագետների ներգրավման, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակման միջոցով։