Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական Codesignal ընկերությունը ներգրավել է 50 մլն դոլար ներդրում. Վահան Քերոբյան

Հայկական Codesignal ընկերությունը ներգրավել է 50 մլն դոլար ներդրում. Վահան Քերոբյան
Տնտեսություն
22:47, 16 сентябрь 2021
Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի հիմնադրած Codesignal ընկերությունը ներգրավել է 50 մլն դոլար ներդրում` ընկերության շուկայական արժեքը մեկ տարուց ավելի քիչ ժամանակահատվածում քառապատկելով և հասցնելով 500 մլն դոլարի։ C ռաունդն առաջնորդել է առաջնակարգ index ventures վենչուրային ֆոնդը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: 
 
«Տիգրան Սլոյանն ինձ փոխանցեց, որ Հայաստանյան գրասենյակում բազմաթիվ նոր աշխատատեղեր սպասում են իրենց զբաղեցնողներին, որի մասին տեղեկությունը կտեղադրեմ առաջին մեկնաբանության մեջ»,- գրել է նախարարը։