Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անցած տարում սուբվենցիոն փաթեթներով շինաշխատանքները գրեթե չեն ընդհատվել․ նախարար

Անցած ճգնաժամային տարում սուբվենցիոն փաթեթներով շինաշխատանքները գրեթե չեն ընդհատվել, հայտնում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ամենօրյա աշխատանքը չի դադարում հատկապես խոշորացված և ֆինանսապես կայուն համայնքներում։ Ամեն օր համայնքի բնակիչը տեսնում է, որ իր համայնքում բարեկարգվում է հնամաշ ենթակառուցվածք՝ ճանապարհ, մանկապարտեզ,մշակույթի տուն և այլն»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։