Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախատեսվում է 3 տարում բնակարանային պատշաճ պայմաններով ապահովել բոլորին, ներառյալ՝ 1980-90-ական թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց. Արցախի նախագահ

Նախատեսվում է 3 տարում բնակարանային պատշաճ պայմաններով ապահովել բոլորին, ներառյալ՝ 1980-90-ական թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց. Արցախի նախագահ
Տնտեսություն / Հասարակություն
21:10, 02 март 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին ընդունել է «Փախստականների միավորում հանուն արդարության» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Երկրի ղեկավարը կարևորել է կազմակերպության դերը հատկապես ձևավորված նոր իրողություններում տեղահանված քաղաքացիների խնդիրների բարձրաձայնման և նրանց իրավունքների լիարժեք պաշտպանության գործում, ապա ներկայացրել այն ծրագրերի ընթացքը, որոնք իրականացվում են տեղահանված բնակչության խնդիրները լուծելու համար:
 
Ընթացիկ իրավիճակում առաջնահերթություն համարելով ներքին տեղահանված ու փախստական անձանց բնակարանային հիմնախնդիրների կարգավորումը՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ նախատեսվում է պետական ու բարեգործական միջոցներով երեք տարում բնակարանային պատշաճ պայմաններով ապահովել բոլորին, ներառյալ՝ 1980-90-ական թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց:
 
 
Հանրապետության նախագահը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին: