Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հոկտեմբերի 18-ից թույլատրվում է Վերին Լարսից բացի, սահմանային հսկողություն իրականացնել նաև 2 այլ անցակետերում․ ՏԿԵՆ

Հոկտեմբերի 18-ից թույլատրվում է Վերին Լարսից բացի, սահմանային հսկողություն իրականացնել նաև 2 այլ անցակետերում․ ՏԿԵՆ
Տնտեսություն
16:56, 05 октябрь 2021
ՏԿԵՆ մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․

«Քանի որ բազմաթիվ լրատվամիջոցներից Վերին Լարսի անցակետում բեռնատարների կուտակման հետ կապված զանգեր ենք ստանում՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ռուսական կողմը Լարսի անցակետում սկսել է շինարարական աշխատանքներ, որոնք, ըստ նախնական տեղեկության, ավարտվելու են 2022 թվականի դեկտեմբերին։ Շինարարական աշխատանքների պատճառով մասնակի խաթարվել է երթևեկությունը Լարսի անցակետում։ Սակայն համաձայն ՌԴ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 18-ի 1576 որոշման՝ հոկտեմբերի 18-ից թույլատրվում է Վերին Լարսից բացի սահմանային հսկողություն իրականացնել նաև երկու այլ անցակետերում մինչև շինարարության ավարտը։ 

Առաջին անցակետը տեղակայված է Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն֊ Ալանիա, Վերին Լարսի շրջանում
Երկրորդ անցակետը՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն֊-Ալանիա, քաղաք Վլադիկավկազ, Լարսի շրջան  հասցեում։ 
Նշենք, որ ռուսական կողմի նախաձեռնած շինարարական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է էապես բարելավել Լարսի անցակետի աշխատանքը և խուսափել բեռանատարների կուտակումներից։ Մասնավորապես նախատեսվում է այսօրվա օրական 300 մեքենա թողունակությունը դարձնել 3500 մեքենա։ Այսինքն մոտ 10 անգամ ավելացնել ճանապարհի թողունակությունը»։