Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավարտին են մոտենում Ագարակ, Մեղրի և Լեհվազ բնակավայրերի ամբողջական գազաֆիկացման աշխատանքները

Ավարտին են մոտենում Ագարակ, Մեղրի և Լեհվազ բնակավայրերի ամբողջական գազաֆիկացման աշխատանքները
Տնտեսություն
21:01, 04 март 2021
Ավարտին են մոտենում #Ագարակ, #Մեղրի և #Լեհվազ բնակավայրերի ամբողջական գազաֆիկացման աշխատանքները. ֆեյսբուքի իր էջում գրել է  ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:

Դեռևս երկու տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ #Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում բնակիչներին խոստացանք մինչև 2021թ․ իրականացնել Մեղրիի երեք խոշոր բնակավայրերի գազաֆիկացման ծրագիրը՝ ընդգրկելով նաև Լեհվազ բնակավայրը։ 

Առաջիկա երկու ամիսներին աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն, և կապույտ վառելիքը հասանելի կլինի Մեղրիի շուրջ 9700 բնակչի։
Բացի բնակիչներից` ծրագրի շահառու են նաև 38 տնտեսվարող, 3 դպրոց և 5 մանկապարտեզ, որոնք ևս կապահովվեն բնական գազով:

Աշխատանքներն իրականացվում են #ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով` կառավարության ֆինանսավորմամբ։ Մեղրի քաղաքում կառավարության ներդրումը կազմում է շուրջ 72.5 միլիոն դրամ, Լեհվազ բնակավայրում` շուրջ 56 միլիոն դրամ և Ագարակ բնակավայրում` 128.9 միլիոն դրամ: Ընդհանուր առմամբ 19816 գծամետր խողովակաշարի մոնտաժման համար ներդրվել է շուրջ 257,5 միլիոն դրամ։