Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տնտեսությունն ակտիվանում է երկրորդ կիսամյակում. Սա տնտեսության աքիլլեսյան գարշապարն է. Սերգեյ Բագրատյանը՝ ֆինանսների նախարարին

Տնտեսությունն ակտիվանում է երկրորդ կիսամյակում. Սա տնտեսության աքիլլեսյան գարշապարն է. Սերգեյ Բագրատյանը՝ ֆինանսների նախարարին
Տնտեսություն
13:28, 25 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ ավանդաբար Հայաստանում և հետխորհրդային բոլոր երկրներում տնտեսությունն ակտիվացել է երկրորդ կիսամյակում. «Սա տնտեսության աքիլլեսյան գարշապարն է: Եթե քննարկենք մակրոտնտեսական ցուցանիշները, կտեսնենք, որ առաջին 8 ամիսները հավասար են վերջին 4 ամսին՝ և մուտքերի, և հավաքագրման առումով»:

Նա հետաքրքրվեց, թե ինչպես կարելի է հավասարեցնել տնտեսական ակտիվությունը առաջին և երկրորդ կիսամյակների միջև, կամ գոնե մեղմվի տարբերությունը. «Իհարկե, շատ օբյեկտիվ պատճառներ կան. ճտերն աշնանն են հաշվում, մթերքը աշնանն է հասունանում»:

Ի պատասխան ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ հարցը շատ համապարփակ է և այժմ չի կարող պատասխանել, և հավելեց, որ խնդիրը կարող է լուծվել բարձր տեխնոլոգիական մոտեցման դեպքում: