Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնությաԿկատարելագործվի մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգը

Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնությաԿկատարելագործվի մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգը
Տնտեսություն
18:43, 28 октябрь 2021
ԱԺ-ում այսօր ներկայացվեց Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրության վավերացման մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։
   
Նա նշեց, որ անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու և միջազգային համագործակցության տեղեկատվական և մեթոդական բազան կանոնակարգելու նպատակով  2018 թվականի հունիսի 1-ին Դուշանբեում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակներում ստորագրվել է 1994 թվականի ապրիլի 15-ի այս համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը։ 

«Արձանագրությանը կից հավելվածում  համաձայնագիրը շարադրված է նոր խմբագրությամբ՝ հավելվածի տեսքով։ Համաձայնագրի կնքման նպատակն է՝ համաձայնագրի մասնակից պետությունների մաքսային մարմինների համագործակցության միջոցով նպաստել  մասնակից պետությունների միջև ուղևորային և բեռնային հաղորդակցության զարգացմանն ու արագացմանը։ Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը, փոխօգնությունն իրականացվում են մի շարք նպատակներով, մասնավորապես՝ կողմերի մաքսային սահմանով ապրանքներ և տրանսպորտային միջոցների տեղափոխման հետ կապված մաքսային հարաբերությունների կարգավորման կարգի կատարելագործում, մաքսային օրենսդրության ապահովում, մաքսային իրավախախտումների կանխարգելում, հայտնաբերում, հետաքննում, մաքսային գործի բնագավառում տարբեր ուղղություններով փորձի փոխանակում»,-ասաց Աշոտ Մուրադյանը։

Վերջինս նշեց, որ փոփոխությունները հիմնականում տեխնիկական են, բայց առկա են նաև մի շարք այլ փոփոխություններ, լրացումներ։

Աշոտ Մուրադյանի խոսքով՝ արձանագրությունում նորամուծությունը դրույթների առկայությունն է, որոնք նախատեսվում են հարցումների և դրանց պատասխանների փոխանակում, ինչը կարող է  իրականացվել ինչպես կենտրոնական մաքսային մարմինների, այնպես էլ ուղղակիորեն տարածքային մաքսային մարմինների միջև։