Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գործադիրն ընդունել է որոշում արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով

Գործադիրն ընդունել է որոշում արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով
Տնտեսություն
22:15, 28 октябрь 2021
Կառավարությունն ընդունել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի կանոնադրական կապիտալում 822,084,793 ՀՀ դրամ արժեքով 377.4 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր ներդնելու վերաբերյալ որոշում՝ արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով:

Կայանների կառուցումը նախատեսվում է Դաշտադեմ համայնքի տարածքում: Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, և նպաստելու է Հայաստանի Հանրապետության ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացմանը, էներգետիկ անվտանգության բարձրացմանը, էներգետիկայի բնագավառում ներդրումների ներգրավմանը։