Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իջևանի Սարիբեկ-Օհանյան փողոցի ճանապարհահատվածը ասֆալտապատվել է

Իջևանի Սարիբեկ-Օհանյան փողոցի ճանապարհահատվածը ասֆալտապատվել է
Տնտեսություն
15:24, 30 октябрь 2021
Նորոգվել և ասֆալտապատվել է Իջևան քաղաքի Սարիբեկ-Օհանյան փողոցի կմ0+000-կմ1+145 հատվածը. այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից:

«Կատարվել են հողային աշխատանքներ, ավազակոպճային շերտի տեղադրում, հիմքի հարթեցում, ամբողջ ճանապարհի երկարությամբ խոշորահատիկ, մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և բազալտե հին եզրաքարերի վերականգնում ու նորերի տեղադրում:

Աշխատանքներն իրականացրել է «Շինպլյուս» ՍՊԸ-ն»,- ասված է հաղորդագրությունում: