Քաղաքացիակենտրոն
լրատվություն

65 միլիարդ դրամ՝ ոստիկանությանը․ Արա Ֆիդանյանը ներկայացրեց ոստիկանության 2022 թվականի բյուջեն

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն այսօր ԱԺ-ում  ներկայացրել է Ոստիկանության 2022 թվականի բյուջեի համառոտ նկարագիրը։

Նա նշեց, որ Ոստիկանության 2022 թվականի բյուջետային հատկացումները ծրագրային բյուջետավորման սկզբունքների հիման վրա ներառված են՝ առաջինը ոստիկանության ոլորտների կազմակերպաիրավական գործունեության ծառայությունների մատուցման, հասարակական անվտանգության ապահովման և իրավախախտումների դեմ պայքարի քաղաքականության մշակում, մոնիտորինգ և կառավարում 11-58 ծրագրում՝ 65 միլիարդ դրամի չափով, որը կազմում է ընդամենը հատկացումների 97,6 տոկոսը։

«2021 թվականին 63,1 տասնորդական միլիարդ դրամ, տարբերությունը 1,9 տասնորդական միլիարդ դրամ կամ 3 տոկոս և երկրորդ ոստիկանության կրթական ծառայություններ 11-01 ծրագրում 1,56 միլիարդ դրամի չափով, որն ամբողջի 2,55 տոկոսն է և պահպանել է ընթացիկ տարվա 2021 թվականի հատկացումների մակարդակը։ Ընդամենը 66,6 տասնորդական միլարդ դրամ հատկացումներում սոցիալական բնույթ ունեցող և գնում չհանդիսացող ծախսերը կազմում են շուրջ 50 միլիարդ դրամ, ամբողջի 75 տոկոսը, որից միայն աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված միջոցները 48,3 տասնորդական միլիարդ դրամ, կամ 72, 5 տոկոսը։ Իսկ գնումների ընթացակարգով նախատեսված հատկացումները 16,6 տասնորդական միլիարդ դրամ, որից կապիտալ ծախսերը 4,5 միլիարդ դրամ, ամբողջի 6,7 տոկոսը և 2021 թվականի՝ 0,3 միլիարդ դրամից 4,2 տասնորդական միլիարդ դրամով ավելի»,-ասաց Արա Ֆիդանյանը։

Փոխոստիկանապետը նշեց, որ ոստիկանության միասնական համակարգի ստորաբաժանումների գործունեության ապահովման ծախսերի ֆինանսավորումը նախատեսվում է կազմակերպել և իրականացնել 12 քաղաքականության միջոցառումներով։

Ըստ առանձին միջոցառումների ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությունը և ձևաչափին համապատասխան մշակվել և բյուջետային ժամկետում ներառվել է 91 արդյունքային չափորոշիչ, որից 59-ը՝ քանակական, 15-ը՝ որակական և 17-ը ժամկետային ցուցանիշներ են։ 

«Դրանով, ըստ էության, ապահովելով նախատեսվող բյուջետային միջոցների հաշվին իրականացվող աշխատանքների մատուցվող ծառայությունների և ակնկալվող արդյունքների միջև փոխկապակցվածությունը։ Մշակվել և ոստիկանության ծրագրային բյուջեում համեմատելի ժամանակահատվածի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ ներառվել են նաև ոստիկանության գործունեության մեթոդաբանությունը և ձևաչափին համապատասխան մշակվել և բյուջետային հայտում ներառվել է 91 արդյունքային չափորոշիչ, որից 59-ը՝ քանակական, 15-ը՝ որակական»,- ասաց Արա Ֆիդանյանը։

Արա Ֆիդանյանն ամփոփելով ոստիկանության 2022 թվականի ծախսային ծրագրերի քաղաքականության միջոցառումների և արդյունքային ցուցանիշների հակիրճ նկարագիրը և այդ ուղղությամբ առաջիկա անելիքները, ասաց, որ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ընդունումից ի վեր բակային ծառայության ստեղծման ուղղությամբ իրականացված մեծածավալ իրավակազմակերպչական աշխատանքների արդյունքում, սույն թվականի հուլիսի 7-ին գործարկվեց պարեկային ծառայությունը և Պարեկային ծառայության Երևան քաղաքի գունդը։

«Պետք է փաստեմ, որ չնայած պարեկների աշխատանքներում գործնականում ծագած մի շարք խնդիրների, որոնց լուծման նպատակով իրականացվել են համալիր միջոցառումներ, այդուհանդերձ Երևան քաղաքում Պարեկային ծառայության ներդրումը կարելի է համարել հաջողությամբ իրականացված»,-ասաց Արա Ֆիդանյանը։