Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԱԾ-ին 2022 թ․պետական բյուջեի նախագծով 11 միջոցառումների իրականացման համար նախատեսվում է հատկացնել 42 միլիարդ 669 միլիոն դրամ

«ՀՀ ԱԱԾ-ին 2022 թվականին պետական բյուջեի նախագծով 11 միջոցառումների իրականացման համար նախատեսում է հատկացնել 42 միլիարդ 669 միլիոն դրամ»,-այդ մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանը։

Նա նշեց, որ 2021 թվականի ճշտված բյուջեի համեմատ այս թիվն ավելացել է 8,7 տոկոսով, որից 1138 ազգային անվտանգության ծրագրերին՝ 6 միջոցառման իրականացման համար 38 միլիարդ 630 միլիոն դրամ։

«1036 ծրագրով, «Պետական պահպանություն ծրագրին» 5 միջոցառման իրականացման համար նախատեսվել է  հատկացնել 4 միլիարդ 38 միլիոն դրամ։ 21 թվականի ճշտված բյուջեով նվազել է 0,4 տոկոս։ ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացվող 1138 ԱԱԾ ծրագրի ծախսերը, որոնք ուղղված են ներքին և արտաքին սպառնալիքներից անձի, հասարակության ու պետության անվտանգության ապահովմանը, իրենց մեջ ներառում են, թե՛ ընթացիկ, թե ՛կապիտալ միջոցառումներին ուղղված ծախսային ուղղություններ»,-ասաց Արամ Հակոբյանը։