Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՏԿԵ-ին 2022թ. բյուջեով հատկացվելու է 335 մլրդ 257 մլն դրամ՝ 22 ծրագիր և 140 միջոցառում. Գնել Սանոսյան

ՏԿԵ-ին 2022թ. բյուջեով հատկացվելու է 335 մլրդ 257 մլն դրամ՝ 22 ծրագիր և 140 միջոցառում. Գնել Սանոսյան
Տնտեսություն
12:56, 02 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

«2022թ. բյուջեով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը նախատեսված է հատկացնել 335 մլրդ 257 մլն դրամ. սրանք ընդհանուր առմամբ 22 ծրագիր են և 140 միջոցառումներ: Այս գումարից 209 մլրդ 594 մլն դրամը նախատեսված է կապիտալի ծախսերի համար, իսկ 125 մլրդ 663 մլն-ը՝ ընթացիկ ծախսերի համար: Եվ այդ ընդհանուր 335 մլրդ 257 մլն դրամից 155 մլրդ 504 մլն դրամը վարկային և դրամաշնորհային միջոցներ են»,- հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նա անդրադարձավ երեք ոլորտների՝ տրանսպորտ, ջրային տնտեսություն և էներգետիկա. «Տրանսպորտի ոլորտում նախատեսված է 116 մլրդ 642 մլն դրամ, ջրային ոլորտում՝ 45 մլրդ 253 մլն դրամ, էներգետիկ ոլորտում՝ 49 մլրդ 425 մլն դրամ: Ընդհանուր առմամբ երեք ոլորտներին հատկացված է շուրջ 211 մլրդ դրամ»:

Նախարարը ներկայացրեց նաև, թե յուրաքանչյուր ոլորտում ինչ ծրագրեր են նախատեսվում: Նրա խոսքով՝ տրանսպորտի ոլորտում ամենախոշոր ծրագիրը ճանապարհային ցանցի բարելավումն է, որը ամբողջ գումարի 98.7 տոկոսն է ներառում՝ շուրջ 115 մլրդ 117 մլն դրամ. «Հյուսիս-հարավի ծրագրի համար նախատեսվում է 43 մլրդ դրամ»: