Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջրային ոլորտում ծախսվում է 11 մլրդ-ից ավելի գումար, հավաքագրվում լավագույն դեպքում՝ 4 մլրդ դրամ. Գնել Սանոսյանը՝ Սերգեյ Բագրատյանին

Ջրային ոլորտում ծախսվում է 11 մլրդ-ից ավելի գումար, հավաքագրվում լավագույն դեպքում՝ 4 մլրդ դրամ. Գնել Սանոսյանը՝ Սերգեյ Բագրատյանին
Տնտեսություն
13:25, 02 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

«Ջրային ոլորտում ծախսվում է 11 մլրդ-ից ավելի գումար, բայց լավագույն դեպքում հավաքվում է 4 մլրդ դրամ: Ընդ որում, ոչ մի տարի 4 մլրդ դրամ չի հավաքագրվել, այս տարի մեր առջև նպատակ ենք դրել հասնել և անցնել 4 մլրդ-ից: Այս տարի հավաքագրվել է 3 մլրդ 350 մլն, ինչը նախորդ տարվա համեմատ մոտ 400 մլն-ի չափով ավելացել է»,- նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Սերգեյ Բագրատյանի՝ ջրի վարձավճարների հավաքագրմանն առնչվող հարցին:  

Արձագանքելով՝ պատգամավորը նկատեց, որ այաս տարվա 400 մլն-ով ավելի հավաքագրման ցուցանիշն ուրախացնող է. «Ուրեմն ճիշտ ենք արել, որ մենք այդ անկանխիկ վճարումների օրենքն ընդունել ենք»: