Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022թ. բյուջեով 544 մլն 269 հազար դրամ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին. ՏՄՊՊՀ նախագահ

2022թ. բյուջեով 544 մլն 269 հազար դրամ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին. ՏՄՊՊՀ նախագահ
Տնտեսություն
14:54, 02 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

«2022թ. բյուջետային հայտով նախատեսված է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին տրամադրել 544 մլն 269 հազար, որի 86 տոկոսը աշխատողների աշխատավարձերն ու դրան հավասարեցված վճարներն են: Մնացածը պահպանման ծախսեր են»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Նրա խոսքով՝ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարենային և ոչ պարենային ապրանքների տարեկան 5 շուկաներ է ուսումնասիրում, որոնց նպատակը կոնկրետ շուկայում մրցակցային իրավիճակի բացահայտումն է. «Այս գործիքն ունի 3 նպատակ: Առաջնային նպատակը ոլորտը կարգավորող մարմիններին ազդակներ ուղարկելն է, թե ինչ փոփոխություններ պետք է կատարվեն մրցակցային վիճակի բարելավման համար»: