Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրոպայում էլէներգիայի և գազի գինը վերջին 2 տարում ամենաշատը բարձրացել է Թուրքիայում

Եվրոպայում էլէներգիայի և գազի գինը վերջին 2 տարում ամենաշատը բարձրացել է Թուրքիայում
Տնտեսություն / Տարածաշրջան
23:01, 02 ноябрь 2021
Թուրքիան էլեկտրաէներգիայի և բնական գազի գների աճի առումով վերջին երկու տարում «չեմպիոն» է Եվրոպայում։

Նման դիտարկում է արել «Euronews»-ի թուրքական ծառայությունը, վկայակոչելով «Eurostat»-ի տվյալները, հայտնում է, որ 2019 թվականից 2021 թվականի հունիս ամիսն ընկած շրջանում Թուրքիայում էլեկտրաէներգիայի գինը բարձրացել է 47․4 տոկոսով, իսկ բնական գազի գինն աճել է 42․3 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում եվրոպական որոշ երկրներում էլեկտրաէներգիայի և գազի գները ոչ միայն չեն աճել, այլև նվազել են։

Տեղական դրամական միավորով կատարված հաշվարկի համաձայն՝ եվրոպական 39 երկրներից 24-ում էլեկտրէներեգիայի գինը բարձրացել է, իսկ 15-ում՝ նվազել։ Ընդ որում՝ էլեկտրաէներգիայի գնի աճի առումով Թուրքիան առաջին հորիզոնականում է։ Թուրքիային նախորդում են Լեհաստանը (21․9 տոկոս) և Ուկրաինան (20․8 տոկոս)։

Թուրքիան 42․3 տոկոս աճով գլխավորում է նաև բնական գազի գինն ամենաշատը բարձրացրած երկրների ցանկը։ Երկրորդ տեղում Ուկրաինան է՝ 12․7 տոկոս գնաճով։ Սա այն դեպքում, երբ եվրոպական 32 երկրից միայն 11-ում է բնական գազի գինը բարձրացել, իսկ 21-ում նվազել է։