Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքացիների կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու ուղղությամբ քայլերը պետք է մշտական լինեն. Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով եղել է Չարենցավանում

Քաղաքացիների կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու ուղղությամբ քայլերը պետք է մշտական լինեն. Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով եղել է Չարենցավանում
Տնտեսություն / Հասարակություն
21:30, 10 февраль 2021
ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով եղել է Չարենցավան խոշորացված համայնքում՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով. տեղեկացնում են մարզպետարանից:

Քաղաքապետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են Չարենցավանի համայնքապետ Հակոբ Շահգալդյանը, մարզպետի խորհրդական Սևակ Տիգրանյանը, համայնքի վարչական ղեկավարները, մարզպետարանի և քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: 
Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը նշել է, որ համայնքներ նմանօրինակ շրջայցերը կրելու են շարունակական բնույթ: 
«Պետք է համատեղ ու պարբերական աշխատանքի շնորհիվ վեր հանենք համայնքներում առկա խնդիրները, միասին լուծում տանք դրանց: Քաղաքացիների կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու ուղղությամբ քայլերը պետք է մշտական լինեն»,- ասել է մարզպետը:

Համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը ներկայացրել է, որ համայնքում 2020 թվականին սուբվենցիոն ծրագրով իրականացվել է բակային ասֆալտապատում՝ շուրջ 13.500քմ, համայնքային բյուջեով և տարբեր ծրագրերով իրականացվել են նաև Չարենցավան քաղաքի փողոցների և բակերի ջրահեռացման թվով 120 դիտահորերի կափարիչների կարգավորման, Չարենցավան քաղաքի «Լուսաբաց» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի պատուհանների փոխարինման, կենտրոնական փողոցների ասֆալտապատ ծածկույթի փոսային նորոգման, Արզական գյուղի մշակույթի տան արտաքին գազատարի կառուցման, Ալափարս և Արզական բնակավայրերում ասֆալտբետոնե ծածկի նորոգման, Չարենցավան քաղաքի Թումանյան փողոցում գազատարի ձևափոխման աշխատանքներ, ինչպես նաև՝ դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում, տանիքների նորոգում, տեսախցիկների տեղադրում: 
2021 թվականին համայնքից ստացվել է սուբվենցիոն մեկ ծրագրային հայտ: Ըստ համայնքապետի՝ Չարենցավան քաղաքն ամբողջությամբ լուսավորված է, առաջնահերթ է նաև գյուղական համայնքների երկրորդական փողոցների լուսավորության հարցը: Տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ համայնքում արևային պանելներ կտեղադրվեն համայնքային բոլոր վարչական շենքերի տանիքներին: Այս համատեքստում մարզպետը շեշտել է կատարվող աշխատանքների վերաբերյալ համայնքապետարանի խիստ վերահսկողության անհրաժեշտությունը: 

Քննարկվել են նաև համայնքում շինարարության, կրթության, մշակութային և այլ ոլորտներում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր: 

Խորհրդակցությունից հետո մարզպետը շրջել է Չարենցավան քաղաքում գործող «Արա Մանուկյանի» անվան մանկապատանեկան մարզադպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին: Ներկայացվել է, որ մարզադպրոց է հաճախում 360 աշակերտ, գործում են ըմբշամարտի, ձյուդոյի, սամբոյի, ֆուտբոլի, բասկետբոլի և շախմատի խմբակներ: Մարզադպրոցում գործում է նաև «Վան» ֆուտբոլային ակումբը: