Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազգային ժողովի աշխատակազմի բյուջեն պակասել է. այն կազմում է 5 մլրդ 992 մլն 324 հազար դրամ. ԱԺ աշխատակազմի ղեկավար

Ազգային ժողովի աշխատակազմի բյուջեն պակասել է. այն կազմում է 5 մլրդ 992 մլն 324 հազար դրամ. ԱԺ աշխատակազմի ղեկավար
Տնտեսություն
13:20, 03 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

Մինչ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին խոսք տալը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նկատեց. «2022 թվականին միայն Ազգային ժողովի և ՀՀ վարչապետի աշխատակազմերի բյուջեն է պակասել, մյուսներինն ավելացել է»: 
«Ազգային ժողովի 2022թ. բյուջեի նախագիծը իր հինգ ծախսային միջոցառումներով կազմել է 5 մլրդ 992 մլն 324 հազար դրամ, որը մոտ 510 մլն դրամով կամ 9.3 տոկոսով պակաս է մեր կողմից ներկայացված բյուջետային հայտից»,- նշեց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը:

Նրա խոսքով՝ բյուջետային հատկացումների 67 տոկոսը կամ 3 մլրդ 659 մլն դրամը նախատեսված է աշխատանքի վարձատրությանը:

Ինչպես նշեց ԱԺ աշխատակազմի ղեկավարը, 2022թ. բյուջեի նախագծով ԱԺ-ն ունի նոր ծախսային միջոցառում՝  աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին, այն է՝  250 մլն 684 հազար դրամ. «Այս միջոցառումը մինչ այս իրականացվել է վարչապետի աշխատակազմի կողմից»: