Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ պետբյուջեից 9 մարզպետարանների հատկացվելու է 532 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար. Գնել Սանոսյան

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, կառավարության հերթական նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց ՀՀ համայնքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով 24 համայնքներից ստացված 27 ծրագրերի գնումների գործընթացի և մրցույթների արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրությունները. «Նշված ծրագրերի շինարարական աշխատանքները և գույքի ձեռք բերման գործընթացներն ավարտվել են: Ընդհանուր գումարը կազմում է 1 մլրդ 6 մլն դրամ, որից պետական բյուջեից ֆինանսավորումը 532 մլն դրամ է: Այսպիսով կարիք է առաջացել ՀՀ պետբյուջեից մարզպետարաններին հատկացնել 532 մլն դրամ համապատասխան շինարարական ընկերություններին ֆինանսավորելու համար»: 

Մասնավորեցնելով՝ նախարարն ընդգծեց. «Արագածոտնի մարզպետարանին՝ 27.9 մլն դրամ, Արարատի մարզպետարանին՝ 34 մլն, Արմավիրի մարզպետարանին՝ 25 մլն, Գեղարքունիքի մարզպետարանին՝ 112 մլն, Լոռի՝ 102, Կոտայք՝ 28, Շիրակ՝ 30, Վայոց ձոր՝ 38 և Տավուշի մարզպետարանին՝ 132 մլն դրամ»: