Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շրջակա միջավայրի նախարարությունը եկող տարի կիրականացնի 6 ծրագիր և 22 միջոցառում․ նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 772 մլն դրամ

Շրջակա միջավայրի նախարարությունը եկող տարի կիրականացնի 6 ծրագիր և 22 միջոցառում․ նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 772 մլն դրամ
Տնտեսություն
14:36, 05 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

«Շրջակա միջավայրի նախարարության բյուջետային հայտում ներառված են 6 ծրագիր և 22 միջոցառում, ֆինանսավորման ծավալը կազմում է 6 մլրդ 772 մլն դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ցածր է 26.5 տոկոսով: Դա պայմանավորված է Սյունիքի մարզի բնության հատուկ պահպանվող տարածքների աջակցման ծրագրի ժամկետների ավարտմամբ»,- հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Նախարարի խոսքով՝ 22 միջոցատումներից երկուսը վերաբերում են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և մոնիտորինգ ծրագրերի շրջանակներում նախարարության ենթակայությամբ գործող հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն և շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ների պահպանմանն ուղղված միջոցառումներին. «Ընդհանուր հատկացումը կազմում է 1 մլրդ 687 հազար դրամ: ՇՄԱԿ-ի պահպանման ծախսերի համար նախատեսված է 69 մլն 350 հազար դրամ, 2021-ի համեմատ ծախսերն ավելացել են շուրջ 52.5 տոկոսով: Դա պայմանավորված է 5 հաստիքների և աշխատավարձերի մոտ 15 տոկոս ավելացումներով»:

Նախարարն ընդգծեց, որ նախարարության պահպանման ծախսերը 2021-ի համեմատ նվազել են 5.8 տոկոսով, ինչն էլ պայմանավորված է նախարարության 13 հաստիքային միավորների կրճատմամբ:

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց նաև մյուս միջոցառումների համար հատկացված ծախսերը: