Քաղաքացիակենտրոն
լրատվություն

47 մլրդ դրամ՝ համայնքներին․ 2022-ին ավելի շատ սուբվենցիաներ կտրամադրվեն, քան անցած 3 տարիներին միասին վերցրած

47 մլրդ դրամ՝ համայնքներին․ 2022-ին ավելի շատ սուբվենցիաներ կտրամադրվեն, քան անցած 3 տարիներին միասին վերցրած
Տնտեսություն
16:07, 05 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը նկատեց, որ տարբեր համայնքներում իրականացվող լայնածավալ սուբվենցիոն ծրագրերը իսկապես աննախադեպ են. «Սակայն դրանք պետք է ավելի արդյունավետ իրականացնենք: Ինչ պետք է անենք, որ մենք ունենանք այն ներառական զարգացումը, որը հարիր է 21-րդ դարին և զարգացող համայնքներին»:

Ի պատասխան նախարարը նկատեց, որ վերջին տարիներին իրականացվող ծրագրերի մեջ այդ հարցերը հաշվի են առնվում. «Նախատեսվող բոլոր դպրոցներում նախատեսված է նաև վերելակ, ինչը վկայում է հենց այդ մասին»:

Գնել Սանոսյանը նկատեց, որ եթե 1918, 19, 20 թվականներին միասին իրականացվել է 45 մլրդ դրամի սուբվենցիա, ապա այս տարի միայն նախատեսված է իրականացնել 47 մլրդ. «Այսինքն՝ այս տարի ավելի շատ, քան նախկին երեք տարիները: Սա վկայում է այն մասին, որ ծրագիրը հաջողված է, կայացած է և համայնքների կյանքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ լրջագույն փոփոխություն է բերում: Մենք արդեն սկսել ենք քննարկել սուբվենցիոն ծրագրերի մեջ նոր ուղղություններ ներգրավելու հարցը»: